Թեմ
Հրապարակված է: 10/23/2026
Հոկտեմբրի 22-ի երեկոյան Գլենդելի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու հանդիսությունների սրահի մեջ տեղի ունեցավ Հուշ- երեկույթ՝ << Մեր ժամակակակից մեծ երաժիշտն ու նվիրեալ ազգասէրը՝ Համբարձում Ք․ Ճապուրեան>> նորատիպ գրքի շնորհանդեսի առիթով։ Երեկույթին, հանուն Առաջնորդ Սրբազան Հոր՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արք․ Տերտերյանի, իր մասնակցությունը բերեց Արժանապատիվ Տեր Նժդեհ Քհն․ Քեշիշյանը։
Հնչեցին ելույթներ գրքի հեղինակի և խմբագրի կողմից, արձագանքներ ներկաների կողմից, ինչպես նաև երաժշտական կատարումներ։ Տեր Նժդեհ Քհն․ Քեշիշյանն ընթերցեց Հովնան Սրբազանի ողջույնի և գնահատանքի խոսքն ուղղված գրքի հեղինակին, մեկենասին և ներկաներին։ Սրբազան Հոր նամակի մեջ արձանագրված էին գնահատանքի բարձր խոսքեր ուղղված անվանի երաժիշտ Համբարձում Ք․ Ճապուրյանի վաստակին՝ հայ երաժշտության պահպանման և տարածման սրբազան գործում՝ հատկանշելով, որ իր դուդուկի հոգեպարար հնչյուններով Համբարձում Ք Ճապուրյանն արտահայտեց մեր ժողովրդի խորունկ ապրումներով ու կարոտը՝ հայ և օտար ունկնդիրների առջև բացահայտելով հայ երաժշտության ինքնատիպ գեղեցկությունը։
Հավարտ երեկույթի գեղարվեստական մասի՝ կատարվեց գինեձոն։
Դիվան Առաջնորդարանի