Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Արեւմտեան Թեմի Հարիւրամեայ Պատմութեան Դրուագներ Նորայր Պօղոսեանի Հետ - Մաս 11-Րդ

Թեմ

Հրապարակված է: 10/22/2026


Արեւմտեան Թեմի Հարիւրամեայ Պատմութեան Դրուագներ Նորայր Պօղոսեանի Հետ - Մաս 11-Րդ

Լոս Անճելըսի Ս. Խաչ եկեղեցու հիմնարկէքը կատարուել է 1922 թ. Մարտի 26-ին, ապա գրեթէ մէկ տարի անց կառուցուել է նոր եկեղեցու շէնքը։

«Եկեղեցին քառաթեւ է, ելեքտրական լապտերները կը լուսաւորեն խորանները եւ կաթողիկէն եւ ամբողջ ձեղունը։ Եկեղեցին ունի դեռ պարապ ընդարձակ գետին մը իրեն կից, որ ապագային վերապահուած է Ազգային սրահի մը շինութեան համար»,-գրում են Հաշուեքննիչ յանձնաժողովի անդամները, աղբիւր՝ «Պատմութիւն Լոս Անճելէսի նորակառոյց Հ.Ա.Ս. եկեղեցւոյ, 1924թ.»։

Լուսանկար – Լոս Անջելէսի Ս. Խաչ եկեղեցին եւ իր անդիանիկ հովիւը՝ Տէր Ատոմ Քահանայ Մելիքեանը, 1924 թ.։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները