Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Ամենօրյա Հայկական Դպրոցների Տնօրենների Հանդիպում՝ Առաջնորդ Սրբազանի Նախագահությամբ

Թեմ

Հրապարակված է: 10/15/2026


Ամենօրյա հայկական դպրոցների տնօրենների հանդիպում՝ Առաջնորդ Սրբազանի նախագահությամբ

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Լոս Անջելեսի չորս ամենօրյա հայկական դպրոցների՝ Հովսեփյան, Մանուկյան-Դեմիրճյան, Մերդինյան և Սահակ-Մեսրոպ, տնօրենների և ներկայացուցիչների հանդիպումը՝ Առաջնորդ Սրբազան Հոր նախագահությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշակերտների ուսումնառության, հայագիտական և կրոնագիտական կրթության, հոգևորականների այցելությունների, դպրոցների և Առաջնորդարանի համագործակցության, ինչպես նաև աշակերտների՝ Առաջնորդարան այցելությունների հարցերը։

Սրբազան Հայրը ներկայացրեց համագործակցությունն առավել համակարգված դարձնելու մի շարք առաջարկներ, այդ թվում՝ հոգևորականների կանոնավոր այցելություններ դպրոցներ, տարվա և ամսական թեմաների սահմանում և Ուսումնական խորհրդի ձևավորում։

Քննարկվեց նաև 2027 թվականին Արևմտյան թեմի հիմնադրման 100-ամյակի առիթով նախատեսվող ձեռնարկներին դպրոցների մասնակցության հարցը։ Տնօրեններն իրենց հերթին ներկայացրեցին առաջարկներ՝ հատկապես աշակերտների կրթական և դաստիարակչական կարիքների ու նրանց հետագա կրթական փուլերին նախապատրաստելու ուղղությամբ։

Հանդիպումից հետո Դավիթ Ղուկասյանն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Սրբազան Հորը՝ հանդիպման և մշտական աջակցության համար։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի գրադարանին Արևմտյան թեմի կողմից հրատարակված գրքերից յուրաքանչյուրից երկու օրինակ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք կարևոր լրացում են լինելու գրադարանի ֆոնդին։

Դավիթ Ղուկասյանը կարևորեց նաև բոլոր երեխաների և երիտասարդների համար շարունակական և որակյալ հայ-ամերիկյան կրթության հասանելիությունը։

Հանդիպումը կարևոր քայլ էր հայկական դպրոցների և Առաջնորդարանի համագործակցությունն ամրապնդելու և հայեցի կրթությունն ու դաստիարակությունը միասնական ջանքերով առաջ տանելու ուղղությամբ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները