Թեմ
Հրապարակված է: 08/27/2026
Ֆրեզնոյի Հայց. Առաքելական եկեղեցու հրդեհից յետոյ կառուցուեց նոր եկեղեցին, ուր առաջին Ս. Պատարագը մատուցուել է 1914 թ. ապրիլի 12-ին։
Նոր եկեղեցին կառուցելիս մեծ է եղել հոգեւոր հովիւ Վարդան Ծ. Վարդապետ Գասպարեանի (1874-1967) դերը։ Նա եղել է Երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբան, Միացեալ Նահանգներ է տեղափոխուել 1912-ին։
Լուսանկար - Ֆրեզնոյի Ս.Երրորդութիւն Հայց. եկեղեցին 1917 թ., որտեղ տեղի են ունեցել թեմական անդրանիկ ժողովները։