Համայնք
Հրապարակված է: 06/24/2026
Հունիսի 19-ի երեկոյան Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը նախագահեց Փասադենայի Հովսեփյան ամենօրյա վարժարանի 5-րդ և 8-րդ դասարանների ավարտական երեկոյին։ Առաջնորդ Սրբազան Հորն ուղեկցում էին Արժանապատիվ Տեր Մուշեղ Ա․ Քահանա Թասչյանը, Արժանապատիվ Տեր Սարգիս Ա․ Քահանա Պետոյանը և Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանը։


Հընթացս երեկույթի հնչեցին ինչպես ազգային ժողովրդական կատարումներ, այնպեսև՝ գնահատանքի ջերմ խոսքեր ուղղված շրջանավարտներին։ Հավարտ երեկույթի հրավիրվեց Թեմակալ Առաջնորդը՝ իր հայրական խոսքը փոխանցելու համար։ Հովնան Սրբազանն իր ջերմագին շնորհավորանքը բերեց նախ դպրոցի տնօրինությանը, ապա նաև աշակերտների ծնողներին՝ միահամուռ և նվիրական աշխատանքի և նոր սերունդ պատրաստելու համար։ Ապա Սրբազան Հայրն իր գնահատանքի և օրհնության խոսքը բերեց շրջանավարտներին՝ մաղթելով, որ աշակարտները կարողանան դպրոցում ամբարած գիտելիքներն ու փորձառությունը օգտագործել ի նպաստ իրենց և այլոց բարօրության համար։
Ապա հանձնվեցին ավարտական վկայականները՝ Ձեռամբ Առաջնորդ Սրբազանի։
Երեկույթն ավարտվեց Հոգևոր Հայրերի միասնական աղոթքով։