Թեմ
Հրապարակված է: 04/29/2026
Մեծ եղեռնի 111-րդ տարելիցի առթիվ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում, ավանդույթի համաձայն, դասերն սկսվեցին հարգանքի և աղոթքի, սրբոց բարեխոսության արարողությամբ։ Աշակերտներն ավանդաբար եկեղեցի էին եկել ծաղիկներով։ Ս. Ղևոնդյաց Մայր Տաճարում Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունն ու պատգամը փոխանցեց եկեղեցու հովիվ արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը։


