Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Բուն Բարեկենդան Մեծ Պահքի Առաջին Կիրակի - 15 Փետրվարի, 2026Թ․

Թեմ

Հրապարակված է: 02/12/2026

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՐԱԿԻ - 15 փետրվարի, 2026թ․

«Տեր Աստված իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծննդոց 2։15):

Մեծ Պահքի Բուն Բարեկենդանը մեզ համար միայն տոն չէ․ այն հոգևոր կանգառ է, մի սուրբ շեմ, որի վրա կանգնած՝ մարդը կոչվում է խորհելու իր կյանքի, իր ընտրությունների և Աստծո հետ ունեցած հարաբերության մասին։ Բարեկենդանը հիշեցնում է դրախտային ուրախությունը, այն լիությունը, որով մարդն ապրում էր Արարչի ներկայության մեջ՝ նախքան մեղքի մուտքը աշխարհ։

Սուրբ Գիրքը վկայում է, որ մարդը ստեղծված էր ապրելու դրախտում՝ վայելելով ոչ միայն նյութական բարիքներ, այլ առավել ևս Աստծո հայրական սերն ու հոգատարությունը։ Աստված քայլում էր մարդու հետ, խոսում նրա հետ, և այդ ներկայությունն էր մարդու իրական երջանկությունը։ Դրախտը վայր չէր միայն, այլ վիճակ էր՝ Աստծո հետ միաբանության, խաղաղության ու լույսի կյանք։ Սակայն անհնազանդությամբ մարդը կորցրեց այդ կյանքը և հեռացավ Աստծո ներկայությունից։

Մեծ Պահքը հենց այդ կորցրած դրախտի հիշողությունն է և դեպի այն վերադարձի ճանապարհը։ Պահքը ինքնանպատակ զրկում չէ, այլ գիտակցված ընտրություն՝ հրաժարվելու այն ամենից, ինչը խանգարում է մեզ տեսնել Աստծուն։ Երբ մարմինը լռում է, հոգին սկսում է խոսել։ Երբ մարդը սահմանափակում է իր ցանկությունները, սիրտը դառնում է ավելի զգայուն Աստծո ձայնի նկատմամբ։

Բուն Բարեկենդանը մեզ սովորեցնում է, որ պահքը պետք է սկսել ուրախությամբ և հույսով, ոչ թե ծանրությամբ։ Մենք հրաժարվում ենք որոշ բաներից, որպեսզի վերագտնենք ամենակարևորը՝ Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Առանց Աստծո դրախտ չկա, իսկ Նրա ներկայությամբ անգամ փորձությունների մեջ է հնարավոր ապրել ներքին խաղաղություն։

Դրախտային կյանքը մեզ համար իդեալ չէ միայն անցյալում կամ ապագայում․ այն կոչում է այսօր։ Ամեն պահք, ամեն աղոթք, ամեն զղջում քայլ է դեպի այն կյանքը, որտեղ մարդը կրկին ապրում է Աստծո հայրական սիրո ու լույսի մեջ։ Թող Մեծ Պահքի այս երկար ճանապարհը մեզ դարձնի ավելի մոտ Աստծուն և օգնի վերագտնել մեր կորցրած դրախտը՝ Նրա կենդանի ներկայության մեջ։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կարդալ ավելին

Կարդալ Բոլոր Նորությունները