Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Նորթ Հոլիվուդի Մատակարար Հովիվ՝ Արժ. Տ․ Նժդեհ Քահանա Քեշիշյանն՝ Այցելեց Best Cbas Եւ Healthy Solutions Մեծահասակների Խնամքի Կետրոններ

Թեմ

Հրապարակված է: 01/16/2026


Նորթ Հոլիվուդի Մատակարար Հովիվ՝ Արժ. Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանն՝ այցելեց Best CBAS և Healthy Solutions մեծահասակների խնամքի կետրոններ

2026 թվականի առաջին օրերին Հունվարի 8-ին Նորթ Հոլիվուդի Մատակարար Հովիվ՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանն՝ ուղեկցությամբ Ծխական Խորհրդի անդամ Տիար Հովսեփ Խաչերյանի այցելեց Best CBAS և Healthy Solutions մեծահասակների խնամքի կետրոններ։

Տեր Հոր այցելություններն արդեն ավանդույթ են դարձել այս հաստատություններից ներս։ Այս անգամ այցելությունը նպատակ ուներ հայազգի մեր տարեցներին շնորհավորել Սուրբ Ծննդյան մեծագույն խորհրդով և հատուկ նրանց համար կատարել Ջրօրհյաց արարողություն։ Հավարտ ջրի օրհության՝ Տեր Հայրը շնորհավորեց բոլոր տարեցներին և աշխատակազմերին Փրկչի Ծննդյան հրաշալի առիթով՝ մաղթելով առողջ ու խաղաղ կյանքի տարիներ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները