Համայնք
Հրապարակված է: 01/08/2026
Սույն թվականի Հունվարի 5-ին Արժ. Տ. Գևորգ քհն. Աբյանը այցելեց Նորթրիջի հիվանդանոց, որտեղ կատարվեց ջրօրհնեքի սրբազան արարողություն։ Արարողությանը ներկա էր նաև Նորթրիջ հիվանդանոցային համալիրի նախագահ՝ Դոկտոր Ջերեմի Զաքը, ով իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն հայտնեց Տեր Գևորգին՝ այս հոգեշնորհ այցելության, սուրբ արարողության և հիվանդների ու աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած հոգևոր խնամատարության համար։

Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ջրօրհնեքի արարողության իմաստն ու խորհուրդը՝ ընդգծելով դրա հոգևոր նշանակությունն ու օրհնությունը հավատացյալների կյանքում։ Սրբազան արարողության ավարտին օրհնված ջուրը բաժանվեց հիվանդանոցի բուժառուներին և աշխատակիցներին՝ փոխանցելով հավատ, մխիթարություն և հոգևոր զորություն։