Եկեղեցիներ
Հրապարակված է: 01/08/2026
Սույն թվականի Հունվարի 4-ին, Կիրակի, Փորթր Ռենչի և Գրանադա Հիլզի նորհաստատ ծխում, ձեռամբ մատակարար հովիվ՝ Արժ. Տ. Գևորգ քհն. Աբյանի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ապա կատարվեց Ջրօրհնեքի հանդիսավոր և հոգեպարար արարողությունը։
Սրբազան այս արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ համայնքի համար, քանի որ այն նորհաստատ ծխի առաջին Ջրօրհնեքն էր։ Մեծաթիվ հայ հավատացյալներ աղոթքով և ակնածանքով մասնակցեցին արարողությանը՝ վերապրելով օրվա խորախորհուրդ պատգամը և ստանալով հոգևոր օրհնություն։

Արարողության ընթացքում հնչեցին եկեղեցական հոգեպարար շարականներ՝ ծուխի երգչախմբի կատարմամբ, որոնք խորապես հուզիչ ու աղոթական մթնոլորտ ստեղծեցին։ Ջրօրհնեքի ավարտին հավատացյալներին բաժանվեց օրհնված ջուրը՝ ի նշան հոգևոր նորոգության և աստվածային շնորհների։