Արեւմտեան թեմի «Ոսկեղենիկ» մատենաշարի Զ. հատորը պարունակում է 18-րդ դարի Կ.Պոլսի անուանի հոգեւորական եւ հասարակական գործիչ Պաղտասար Դպիրի «Գրքոյկ շահաւէտ»-ի աշխարհաբար թարգմանութիւնը։ Գրաբարից աշխարհաբար է փոխադրել բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պօղոսեանը, խմբագիրն է Աստղիկ Կարապետեանը։
«Գրքոյկ Շահաւէտը» Զ. Հատորն է Ոսկեղենիկ մատենաշարի, որ հիմնադրուել է Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ։
Գրքոյկի տիտղոսաթերթին հեղինակը ծանուցում է նպատակը՝ «Շահաւէտ գրքոյկ, որ պարունակում է զանազան աղբիւրերից մէկտեղուած բազում մեկնութիւններ՝ օգտակար մեր մտքի ու լսելիքի համար»։
Պաղտասար Դպիրի քարոզների այս ժողովածուն պարզ եւ հոգեպարար պարզաբանում է հաւատքի, յոյսի, սիրոյ եւ քրիստոնէական անանցանելի այլ արժէքները։
Genre: | Religious |
Language: | Armenian |
Number Of Pages: | 113 |
Publisher: | Western Diocese |