Ներկայիս 8-րդ հատորը պարունակում է 19-րդ դարի հեղինակ Մամբրէ Վրդ. Մարկոսեանի «Խօսք եկեղեցւոյ պաշտօնէից» գրքոյկը։ Այն ընթերցողին է ներկայացնում հեղինակի խրատական գպութիւնները, այս անգամ՝ ուղղուած հոգեւորականներին։ «Մեր ստանձնած պաշտօնը, Հա՛րք իմ, չի ներէր մեզ անհոգ լինիլ», յայտարարում է Մամբրէ Վարդապետը, քանզի հոգեւորականի առաջ,- ասում է նա,- մեծ պատասխանատուութիւն է դրուած՝ ժողովելու հոտը, ուղղորդելու Աստծոյ ճանապարհով։ «Պէտք է մտածել, Հա՛րք իմ, ահռելի ատեան մը ունինք, ուր պատասխանատուութեան պիտի հրաւիրուինք և այնտեղ բազմող դատաւորը իր անչափ մարդասիրութիւնը, գթութիւնը, ողորմութիւնը, ներողութիւնը և անյիշաչարութիւնը կատարած լինելով՝ արդարութիւն պիտի գործադրէ»։ Մամբրէ Վարդապետը գրքոյկի բաժիններում մեկնաբանում է հպարտութեան, անգիտութեան, անգործութեան, ագահութեան, խռովարարութեան, պճնասիրութեան եւ այլ արատների հարցերը, ցոյց տալիս դրանցից զերծ մնալու իր դեղատոմսերը՝ սեփական գործերը իբրեւ բարի օրինակ հաւատացելոց ի ցոյց դնելու համար։
By: | Western Diocese |
Genre: | Religious / Spiritual / Educational |
Language: | Armenian |
Number Of Pages: | 114 |
Publisher: | Diocesan Press |