Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները՝ Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեկան վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հովսեփյան դպրոց, Մերդինյան Հայ Ավետարանական դպրոց, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարան Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները՝ Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեկան վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հովսեփյան դպրոց, Մերդինյան Հայ Ավետարանական դպրոց, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարան- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
12 April 2025
DEMIRGIAN SCHOLARSHIP

Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները՝ Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեկան վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հովսեփյան դպրոց, Մերդինյան Հայ Ավետարանական դպրոց, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարան
Published - 28 March 2025

Մարտի 25 և 27 թվականները հոգևոր ուրախության և լիցքավորման օրեր էին Արևմտյան թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի համար։ Այս օրերին Առաջնորդ Սրբազան Հայրը, ուղեկցությամբ Արժանապատիվ Տ․ Խաժակ քհն․ Շահբազյանի և Արժանապատիվ Տ․ Նժդեհ քհն․ Քեշիշյանի, այցելություններ կատարեց Լոս Անջելեսի հայկական դպրոցներ։

Դպրոցների մուտքին հարգարժան հյուրերին դիմավորեցին դպրոցների տնօրենները և անձնակազմերը և, հանուն աշակերտության և ուսուցիչների, բարի գալուստ մաղթեցին։

Տարվա ընթացքում տարբեր առիթներով Առաջնորդ Սրբազան Հայրն այցելում է հայկական դպրոցներ, աշակերտության և ուսուցչական անձնակազմերի հետ անձնապես շփվելու և իր գնահատանքը նրանց փոխանցելու համար։ Այս անգամ խորհրդածությունների թեման հիմանականում  ծավալվեց Մեծ Պահքի, աղոթքի, Աստծո և մարդու կապի վերաբերյալ։ Աշակերտները շատ ակտիվ երկխոսության մեջ էին մտնում Սրբազան Հոր հետ, նրան ուղղելով իրենց հուզող հարցերն ու մտորումները, որոնց ի պատասխան՝ հնչում էին Սրբազան Հոր անկեղծ պատասխանները։ Սրբազան Հայրը պատվիրեց շատ սիրելի աշակերտներին իրենց յուրաքանչյուր օրը օգտագործել Աստծուն ավելի մոտենալու և ճանաչելու համար, սիրելու և գնահատելու իրենց ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև՝ հոգ տանելու իրենց համադասարանցիներին։

Ինչպես աշակերտության և ուսուցչական կազմերի համար երջանիկ հնարավորություն է անձնապես շփվելը սիրելի Հովնան Սրբազանի հետ, այնպես և Սրբազան Հոր համար այս այցելությունները աշակերտների մաքուր հոգիներից զորանալու և նորոգման առիթ են։

Այցելությունների ավարտին դպրոցների տնօրենները վերստին իրենց որդիական երախտագիտությունն և գնահատանքը բերեցին Առաջնորդ Սրբազանին՝ տասնամյակներ շարունակ հայ դպրոցների հանդեպ ունեցած բացառիկ նվիրումի և հոգածության համար։

Դիվան Առաջնորդարանի

Print