ԱՄՆ Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանը Պատարագեց Մայր Միասծնաէջ Մայր Տաճարում ԱՄՆ Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանը Պատարագեց Մայր Միասծնաէջ Մայր Տաճարում- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
13 July 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ԱՄՆ Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանը Պատարագեց Մայր Միասծնաէջ Մայր Տաճարում
Published - 10 July 2025

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ,Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կողմից կազմակերպված համահայկական ուխտագնացության եկեղեցասեր երիտասարդներ և բազում հավատացյալ հայորդիներ։

Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ խոնարհության առաքինությանը որպես հոգևոր կյանքի առանցք՝ ընդգծելով, որ խոնարհության կենդանի և կատարյալ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ուղեկից է ամենքին հոգևոր կյանքի ընթացքում։

«Սիրելի հայորդինե՛ր, Տերը հրավիրում է ամենքիս պայծառակերպության։ Խնդրենք Աստծուց, որպեսզի բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու ճշմարիտը, տեսնելու այն, ինչ սուրբ է և վստահված է ամենքիս Տիրոջ կողմից», - ասաց Հովնան արքեպիսկոպոսը՝ հորդորելով հավատցյալներին անհատական և հավաքական կյանքում ամրագրել աղոթքի մղումը, համերաշխության, եղբայրության ոգին ու գիտակցությունը։

Ապա, իր խոսքն ուղղելով համահայկական ուխտագնացության մասնակից եկեղեցասեր երիտասարդներին, Հովնան Սրբազանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի հայորդիների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում։

«Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյաքնի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», - նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով ամենքին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։

Համահայկական ուխտագնացության մասնակիցների անունից Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախատգիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀԵՀԵՄ-ի հիմնադրման, հայրական օրհնության ու հոգածության համար։

Վերջում Հովնան Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին և երիտասարդներին Հայրենիքով ներշնչված, Սուրբ Էջմիածնով զորացած ամուր փարվել մեր սրբություններին, միմյանց նկատմամբ անվերապահ սիրով հաղթահարել փորձությունները և առաջնորվել դեպի կենարար լույսը։