St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
Ո՞ՐՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Այս հարցին շատ անձինք տարբեր կերպ են պատասխանում, սակայն մեր խորին համոզմամբ Աստվածաշնչի գրման հիմնական նպատակը Քրիստոսին վկայելն է. <<Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով հավիտենական կյանք կ՚ունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ հաւիտենական կյանք ունեք>> (Հովհ. 5:39): Սուրբ Գրքերի այս վկայությունն էլ իր հերթին մարդուն ուղղում է դեպի փրկություն. «Մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մեջ է» (Բ. Տիմ. 3:15)։ Փրկագործության այս պատգամը դրսևորվում է երկու հիմնական թեմաներում. ա)արարչագործության պատմության մեջ, բ)մահվան գերությունից ազատագրման պատգամում:
ա) Արարչագործության պատմություն
Աստվածաշունչը սկսվում է հետևյալ բառերով. «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1:1): Այս հանրահայտ բառերը շատերս գիտենք, սակայն կարծում ենք քչերն են անդրադարձել, որ նրանք պարունակում են քչերն են անդրադարձել, որ նրանք պարունակում են Սուրբ Գրքի հիմնական պատգամը, որը ձգվում է Գրքի ամբողջ ընթացքում և հասնում իր տրամաբանական ավարտին «Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար» (Հայտն. 21:1): Փաստորեն Աստվածաշունչը Ծննդոցից մինչև Հովհաննեսի Հայտնություն, խոսում է մի ընթացքի մասին, որի նպատակը նորոգությունն է, այլ խոսքով Աստծո փրկությունը, ինչը փոխանցվում է սերնդից սերունդ (Ես. 51:8) և՝ «հավիտենապես պիտի մնա» (Ես. 51:6):
բ) Մահվան գերությունից ազտագրում
Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է մարդու անհնազանդության ու պատժի արժա-նանալու մասին. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները... տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին...որովհետեվ հող էիր եւ հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:16-20): Մարդը մահը ժառանգեց մեղքի պատճառով, քանզի, - Մեղքի վարձքը մահ է,- ասում է առաքյալը (Հռոմ. 6:23): Այս ամենի հետ մեկտեղ, Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ մարդու պատիժն ու մահը ժամանակավոր են և կգա ժամանակ երբ. «{Աստված} պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք և այլևս մահ չկա, ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ և ոչ չարչարանք, քանի որ առաջինն անցավ» (Հայտն. 21:4):
Ուրեմն, ինչպես նախորդ գլխում, այնպես էլ այստեղ, տեսնում ենք մի ընթացք, որը ձգվում է Ծննդոցից մինչև Հովհաննեսի Հայտնություն և մարդուն չարչարանքներից ու մահվանից, տանում է դեպի ազատագրում և հավիտենական կյանք. «Եվ ես նրանց կտամ հավիտենական կյանք. եւ նրանք չեն կորչի հավիտյան. եվ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի» (Հովհ. 10:28):
Ելնելով վերոհիշյալ երկու թեմաններից՝ կարող ենք հաստատ ասել, որ Աստվածաշնչի փրկագործության բարի լուրը սկսվում է առաջին մարդկանցից, անցնում Մովսիսական Օրենքի միջով, որի կենտրոնը Երուսաղեմն էր և ավարտվում Քրիստոսի բերած հավատով ու Վերին Երուսաղեմով՝ (Գաղ. 4:26): Ահա Վերին Երուսաղեմում է, որ պիտի բնակվեն Աստծո որդիները, նրանք ովքեր «նոր արարած» են դարձել Քրիստոսով (Գաղ. 6:15): Այսպիսինները վերստին ծնունդ են առել ոչ թէ արյունից և կամ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց (Հովհ. 1:13):
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՍԿԱՆՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԸ
Ցավով պետք է ասել, որ մարդկանց մեծամասնությունը (քրիստոնյա և ոչ քրիստոնյա) չի ըմբռնում Աստվածաշնչի իրական բնույթն ու պատգամը: Ոմանք կարծում են, որ Աստվածաշունչը առասպելների և մարդկային պատմվածքների մի հավաքածու է, ուրիշներ՝ թէ այն գաղափարական զենք է մի խումբ մարդկանց կամ էլ հրեա ազգի համար, իսկ ոմանք էլ փորձում են Սուրբ Գիրքը դիտել իբրև գիտական մի աշխատություն, որը ժամանակ առ ժամանակ «հակասում» է ներկա գիտության հայտնագործումներին: Մերին խորին համոզմամբ նմանատիպ կարծիքները գալիս են հիմնականում հոգևոր արժեքներից անտեղյակ և կամ այդ արժեքները լսելու անպատրաստ անձանցից, որոնք չեն կարողանում տեսնել, քանզի նրանց հոգու և մտքի աչքերը փակ են և կարիք ունեն բացվելու. «Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը» (Ղուկ. 24:45):
Իրապես՝«Առանց Աստծո, Աստված չի ճանաչվում» (Սբ. Իրինիոս, 2-րդ դար):