St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
Թեքեյան Մշակութային Միության Լոս Անջելեսի մասնաճյուղը Ապրիլի 10-ի երեկոյան կազմակերպել էր դասախոսություն՝ << Հայաստանի գերմարտահրավերները՝ տարածաշրջանային հիմնախնդիրներ՝ բարդ հարևանության պայմանների մեջ>> խորագրով։ Երեկոյի բանախոսն էր՝ Լոս Անջելեսի ՀՀ Նախկին Ավագ Հյուպատոս Տիար Դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Իր դասախոսության մեջ Տիար Դեսպանը հանգամանորեն ներկայացրեց 19-րդ դարից մինչ մեր օրերը Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերներն ու դրանց լուծման հավանական սցենարները՝ զուգահեռներ տալով Հայաստանի անցյալի և ներկայի փորձառության միջև։ Ապա մասնավոր կերպով ներկայացվեց մեր ժամանակների արտաքին մարտահրավերները, դրանց օբյեկտիվ և հնարավոր լուծումներն ու ռիսկերը։
Հընթացս երեկույթի հնչեցին ազգային , ժողովրդկան սիրված կատարումներ։ Հավարտ երեկույթի օրհնության խոսքի համար հրավիրվեց Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Տեր Հայրն իր խոսքն սկսեց Արևմտյան թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոսի օրհնության և գնահատանքի խոսքով ուղղված՝ ԹՄՄ Լոս Անջելեսի մասնաճյուղի խորհրդի անդամներին, երեկույթի կազմակերպիչներին և մասնակիցներին, և մասնավորաբար՝ Տիար Դոկտոր Արմեն Բայբուրդյանին։ Իր խոսքում Տեր Նժդեհն ընդգծեց թեմայի արդիականությունը թե այսօր և թե բոլոր ժամանակներում՝ հատկանշելով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այնպիսի տեղում է գտնվում, որտեղ միշտ եղել են և կան արտաքին մարտահրավերներ։ Ապա Տեր Հայրն շեշտեց, որ դիվանագիտական-մասնագիտական խոսքի կարիքն իրապես զգացում է հայության լայն շրջանակներում՝ ավելի հստակ և օբյեկտիվ դիտակետից մոտենալու համար մեր հայրենիքի արտաքին խնդիրներին։
Տեր Հայրը պահպանիչ աղոթքով Աստծո պահպանությունը խնդրեց Հայաստան աշխարհի, նրա սահմաների և ողջ աշխարհի հայության համար ։
Դիվան Առաջնորդարանի